Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ ծրագրով աջակցություն կտրամադրվի զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներին։
Շահառու դառնալու համար տնտեսվարողը պետք է բավարարի հետևյալ պայմաններին՝ ստեղծվել է մինչև 2020թ․-ի մարտի 31-ը, ունեցել է առնվազն 3 աշխատող; 2020 թ․-ի առաջին եռամսյակում կամ այդ եռամսյակում ընդգրկված որևէ ամսվա համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հարկային հաշվարկով տնտեսվարողի գործունեության առնվազն կեսը պետք է վերաբերի հետևյալ ոլորտներին՝ կացության կազմակերպում, հանրային սննդի կազմակերպում․ զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում, զբոսաշրջային ոլորտի այլ ծառայություններ, առողջարաններ։