ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության պետի (ծածկագիր՝ 23-32.6-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության պետի (ծածկագիր՝ 23-32.6-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության պետի (ծածկագիր՝ 23-32.6-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև պաշտոնի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից հղմամբ։

Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության պետի (ծածկագիր՝ 23-32.6-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
  2. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշի կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի պատճենները),
  3. դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ)ը,
  5. զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
  6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ: Դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից մինչև 13:00-ը և 14:00-ից մինչև 15:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 22-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, հարկ 9-րդ, Մեծ դահլիճ):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10:30-ին, Էկոնոմիկայի նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, հարկ 9-րդ, Մեծ դահլիճ):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:

Հիմնական աշխատավարձը 310858 (երեք հարյուր տասը հազար ութ հարյուր հիսունութ) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և  պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն. հոդվածներ՝ 3, 6, 8, 10, 109, 116, 125, 131, 132, 141, 151, 154, 155, 157, 159, 163, 175, 207,   հղումը
  • Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք․ հոդվածներ՝ 3, 5, 8, հղումը
  •  «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 4, 5, 9, 11, 18, 19, 21, 37,  հղումը
  • «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 3, 4, 5, 7, 9, 52, հղումը
  • «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 13, 18, 25, 44,  հղումը
  • Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 3, 9, 13, 19, 53,  հղումը
  • Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիա, հոդվածներ՝ 36, 39, հղումը
  • Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգիրք, հոդվածներ՝ 1, 101, հղումը
  • Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրք, հոդվածներ՝ 5, 11, հղումը՝ 
  • «Պարենային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 4, 6, 9, հղումը
  • «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 2, 4, 24, հղումը
  • «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 5, 7, հղումը
  •  Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, հղումը
  • Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013թ., հղումը
  • «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ., էջեր՝ 70-129, հղումը
  • «Պաշտոնական ոճ», Յուրի Ավետիսյան, Զանգակ-97, 2011թ․,  հղումը

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես`

«Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա, հղումը 
«Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը
«Որոշումների կայացում» կոմպետենցիա,  հղումը 


Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Էկոնոմիկայի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, հեռախոսահամար՝ 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցե՝ lbaghdasaryan@mineconomy.am):

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00