«ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրով 2020 թ․ սկզբից Հայաստան է ներկրվել 500 խոշոր եղջերավոր կենդանի, հանրապետության 7 մարզում արդեն տոհմային կենդանիներ են բուծում, առավել պահանջված են հոլշտին և սիմենթալ ցեղերը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանն անդրադառնում է ծրագրին և նշում՝ «Ծրագիրը միտված չէր, որ կենդանիները պետք է միայն ներկրվեին: Խրախուսվում էր տոհմային կենդանիների ձեռքբերումը` պետական օժանդակության միջոցով»:
Կենդանիներ ձեռք բերելու պետական սուբսիդավորման ծրագիրը կշարունակվի մինչև տարեվերջ: