Միջազգային ռեսուրսների, դրամաշնորհների, մրցույթների, աջակցության այլ հնարավորությունների վերաբերյալ գործարար համայնքի ներկայացուցիչներին, մասնավորապես ՓՄՁ-ներին մեկ աղբյուրից տեղեկատվություն տրամադրելու նպատակով, Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ մշակվել և Ներդրումների աջակցման կենտրոնի կայքում գործարկվել է մեկ միասնական հարթակ՝ ՓՄՁ Հնարավորությունների հարթակը։
Հարթակը ներառում է ՓՄՁ-ներին աջակցող տարատեսակ կառույցների ու առկա հնարավորությունների մասին տեղեկատվություն։
Հարթակում գործում են ֆիլտրեր, որոնք հնարավորություն են տալիս բազմաթիվ առաջարկներից ընտրել տվյալ տնտեսվարողին առավել հետաքրքրող հայտարարություններն` ըստ բովանդակության, տեսակի, ժամկետի ու աշխարհագրության։