Հունիսից ուժի մեջ է այն փոփոխությունը, որով ևս 1 տարի երրորդ երկրներից մոտ 640 ապրանքատեսակ կներմուծվի ԵԱՏՄ միասնական մաքսային սակագներից ցածր մաքսատուրքերով:
Արտոնյալ մաքսատուրքերով ներկրվող ապրանքների ցանկում հիմնականում ներառված են գյուղատնտեսական, արդյունաբերական և լայն սպառողական նշանակության ապրանքներ:
Այն տնտեսվարողները, որոնք արդեն վճարել են բարձր մաքսատուրքերը, կարող են վերահաշվարկի և ավելացած գումարի վերադարձի համար էլեկտրոնային դիմում լրացնել Մաքսատան վարչության կայքում: