Ներկա պահին հանրապետությունում կա 53 սպանդանոց, որոնցից 26-ը ծառայություններ են մատուցում, իսկ 27-ը մեծ ֆերմաները սեփական կարիքների համար են օգտագործում։ Եվս 88 սպանդանոց գտնվում է տարբեր շինարարական փուլերում։ Կան վայրեր, որտեղ դեռ հասանելիության խնդիրը լուծված չէ, 6 մարզում 14 սպանդանոցի կարիք կա, այդ համայնքներում պետությունը շարժական կամ մոդուլային սպանդանոցներ կառուցելու համար հատուկ պայմաններ է առաջարկում։
«Ագրոպարենային սարքավորումների լիզինգի ծրագրում կատարեցինք փոփոխություն, համաձայն որի այն տնտեսվարողները, որոնք կցանկանան մեր կողմից նշված վայրերում սպանդանոցներ հիմնել, լիզինգի սկզբնական 20%-ի 15%-ը ֆինանսավորում կստանան Կառավարությունից», - նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը: