Գյուղվարկերի նկատմամբ հետաքրքրությունն ավելացավ ապրիլին, երբ կառավարությունը հրապարակեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները մեղմելու 2-րդ ծրագրի մասին. վարկերը տրամադրվեցին անտոկոս։ Փոխնախարար Արման Խոջոյանն անդրադառնալով ծրագրերին՝ նշում է. «Մեր նպատակն է ոչ թե լրացուցիչ բեռ ավելացնել ֆերմերի կամ գյուղատնտեսության ոլորտում գործող կազմակերպության համար, այլ նպաստել նրանց նախաձեռնությունների զարգացմանը»։