Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն անդրադառնում է «Մի բան անենք» արշավին, պետական աջակցությանը և նշում.
«Մոտ 200 զբոսավար 3-4 շաբաթների ընթացքում մաքրելու է Հայաստանի մոտ 50 զբոսաշրջային վայր, հիմնականում այն վայրերը, որտեղ առավել նկատելի է աղբը»:
Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի նախաձեռնած «Մի բան անենք» արշավի շրջանակներում` Պրոֆեսիոնալ Զբոսավարների Ասոցիացիայի, Հայաստանում գործող այլ ասոցիացիաներին անդամակցող, ինչպես նաև անհատ զբոսավարների կողմից։Արշավի գաղափարը երկու խնդիր է լուծում.մաքրվում են զբոսաշրջային վայրերը, բացի դրանից աշխատանքի դիմաց Կովիդ 19-ի հետևանքով 2020թ.-ին փաստացի անգործ մնացած զբոսավարները վարձատրվելու են օրական 20 հազար դրամ: Ֆինանսավորումն ապահովելու է ԱՄՆ միջազգային զարգացման գորշակալությունը:
Զբոսաշրջության Կոմիտեն աջակցում է արշավին՝ ապահովելով միջազգային գործընկերոջ, պետական գերատեսչությունների և մարզային մարմիների միջև կապն ու արդյունավետ համագործակցությունը։