Համաճարակային սահմանափակումները արտահանման վրա չեն ազդել: Արմավիր գյուղում արդեն 10 օր է՝ սկսվել է կեռասի բերքահավաքը: Կեռաս աճեցնելու գործում մասնագիտացված գյուղում բնակիչները բերքի այս տարվա քանակից գոհ են, իրացման մասին չեն էլ հասցնում մտածել: Բերքի մի մասը վաճառում են Հայաստանում, զգալի հատվածն էլ՝ արտահանում Ռուսաստան: