ՀԳՌԿՄ 2–ի «Արժեշղթայի զարգացում» բաղադրիչի շրջանակներում օգնականի ծառայությունների հրավեր

 

Հետաքրքրության արտահայտման
հրավեր խորհրդատվական ծառայությունների մատուցման համար

 

Երկիր՝ Հայաստանի Հանրապետություն
Ծրագիր՝ Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ (ՀԳՌԿՄ 2-րդ) ծրագիր
Ծրագրի համարը՝ P133705
Վարկի/Փոխառության համարը՝ Վարկ No.8374-AM
Նշանակման անվանումը՝ «Արժեշղթայի զարգացում» բաղադրիչի օգնականի ծառայություններ
Հղման համարը՝  SOE-13-20  /ըստ Գնումների պլանի/
 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Համաշխարհային բանկի կողմից ստացել է վարկ «Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագիրի (ՀԳՌԿՄ 2) իրացման նպատակով և նախատեսվում է այդ գումարների մի մասով իրականացնել «Արժեշղթայի զարգացում» բաղադրիչի շրջանակներում օգնականի ծառայությունները:

Խորհրդատվական ծառայությունների նպատակն է` խթանել Ծրագրի իրականացմանը և աջակցել արժեշղթաների զարգացման բաղադրիչի համակարգողին՝ ապահովելու բաղադրիչի գործունեության անխափան աշխատանքը.    

Խորհրդատուի ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ) ներառում են՝  

  1. Կապ պահպանել և ապահովել անհրաժեշտ հաղորդակցություն ԱՇԶ Բաղադրիչի ընթացիկ և հավանական հավակնորդների հետ:
  2. Օժանդակել բաղադրիչի համակարգողին`
    *Աշխատաժողովների կազմակերպման հարցերում;
    *ԱՇԶՀ նիստերի կազմակերպման հարցերում;
    *ԱՇԶՀ նիստերի արձանագրությունների պատրաստման հարցերում:
  3. Իրականացնել անհրաժեշտ գործողություններ` համաձայն ԱՇԶ Բաղադրիչի գործառնական ձեռնարկի, ինչպես օրինակ՝
  4. Իրականացնել գրանցումներ ընտրված և նպատակային ֆինանսավորում ստացած ենթածրագրերի վերաբերյալ,
  5. Աջակցել ենթածրագրի զեկույցների, ծրագրի կիսամյակային և առաջընթացի հաշվետվությունների պատրաստմանը,
  6. Կատարել ԱՇԶ բաղադրիչի համակարգողի հանձնարարությունները և հրահանգները,
  7. Պատրաստել վարչական հարցերի և գործուղումների հետ կապված համապատասխան փաստաթղթերը և ապահովել անհրաժեշտ նամակագրությունը,
  8. Ապահովել սննդի անվտանգության մասին հաշվետվությունների հավաքագրումը  շահառուներից:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչությունը (ԳԾԻՎ) սույնով հրավիրում է իրավասու խորհրդատուներին ներկայացնելու իրենց հետաքրքրվածության հայտերը ծառայության մատուցման համար: Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական սեղմագրեր (CVs), որոնք ներառում են տեղեկատվություն ծառայությունների իրականացման համար պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ:

Կարճ ցուցակում ընդգրկվելու չափանիշներն են.

  1. Բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում,
  2. Ագրոբիզնեսի ոլորոտում աշխատելու, ուսուցումներ, սեմինարներ և տեղեկատվական  արշավներ կազմակերպելու փորձ,
  3. Հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
  4. Խնդիրներ լուծելու և վարչական հմտություններ,
  5. Անգլերեն լեզվի լավ իմացություն,
  6. Համակարգչի՝ հատկապես MS Office ծրագրային փաթեթի լավ իմացություն:

Կարճ ցուցակում ընդգրկվելու փուլին խորհրդատուները չեն գնահատվելու:

Հետաքրքրված խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի ուղեցույցների 1.9 կետին. ՎԶՄԲ վարկի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում խորհրդատուների ընտրություն և վարձում Համաշխարհային Բանկի Վարկառուների կողմից, հունվար 2011 («Խորհրդատուների ընտրության ուղեցույց»), որտեղ մասնավորապես նշվում է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:

Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի Խորհրդատուների ընտրության ուղեցույցով սահմանված Խորհրդատուների Որակավորման վրա հիմնված ընտրության ընթացակարգով:

Լրացուցիչ տեղեկություններ կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեում, աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00:

Հետաքրքրվածության հայտերը պետք ներկայացվեն էլեկտրոնային ձևով մինչև 2020թ. հունիսի 25-ը ժամը 17:00-ը ստորև նշված հասցեով:
Էլ-փոստ. atovmasyan@agridf.am

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00