Դենդրոպարկ, Տաթևի Վանական համալիր տանող ճանապարհներն արդեն նորոգվել են, բարեկարգման փուլում են Խոր Վիրապի և արերի սիմֆոնիայի հարակից տարածքները: Զբոսաշրջային կենտրոններն ավելի գրավիչ դարձնելու գործընթացը Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակում է: Զբոսշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը նշում է` «Ըստ զբոսաշրջային վայրի, ըստ այցելությունների և ըստ դրա ազդեցության զբոսաշրջության վրա, որոշվել են զբոսաշրջային վայրերի որոշակի քանակ, որտեղից սկսել ենք իրականացնել բարեկարգումները: Օրակարգում նախագծային ընթացիկ փորձաքննության փուլում գտնվող նախագծեր էլ կան: Դրանց թվում են Գյումրու ևս 7 փողոցների ընդհանուր ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը,փորձաքննության փուլում է Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագիրը, Դվին պատմամշակութային վայրը, հին մայրաքաղաքը ևս որոշվել է բարեկարգել»: