Գործարարությանը վերաբերող ցանկացած հարցի պատասխան և խորհուրդ ձեռներեցները կարող են անվճար ստանալ Էկոնոմիկայի նախարարության և Գործարարության աջակցման գրասենյակի մշակած՝ «Բիզնեսն ընդդեմ COVID 19-ի» ծրագրով:ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի խոսքով` արդեն 200-ից ավելի տնտեսվարողներ արձագանքել են և ստացել խորհրդատվություններ` արտադրական ոլորտի, ծառայությունների մատուցման, մարկետինգային, ֆինանսների վերլուծության և պլանավորման թեմաների շուրջ: «Աշխարհի պես Հայաստանը ևս ստիպված է լինելու ապրել վիրուսի հետ, այնպես, որ բիզնեսի վարման տրամաբանությունը ստիպում է, որ տնտեսվարողները որ ոլորտում էլ լինեն, գնան որոշակի փոփոխությունների, իրենց բիզնես պրոցեսներում, իրենց գործունեության մեջ, նոր ծառայություններ մատուցեն կամ հին ծառայությունները մատուցեն նորովի, որպեսզի լինեն անվտանգ, լինեն հասանելի, լինենի պահանջված», -նշում է նա և ավելացնում, որ ՓՄՁ-ների համար նաև կորոնառիսկերը ինքնուրույն գնահատելու ուղեցույց է մշակվել, ավարտական փուլում է հակաճգնաժամային առաջարկներ միավորող ինտերնետ փաթեթը: