«Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է եռօրյա դասընթացի հայտերի ընդունման մեկնարկի մասին՝ սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ կատարող ֆիզիկական անձանց (այսուհետ` ապրոբատոր) հավատարմագրման նպատակով։
Օրակարգը ներառում է կարտոֆիլի, հացահատիկային, կերային, հատիկաընդեղեն, բանջարաբոստանային մշակաբույսերի դաշտային հետազոտությունների կազմակերպման վերաբերյալ դասընթացների թեմաները:
Դասընթացը տեղի կունենա 2020 թվականի հունիսի 17-ից 19-ը` առցանց/հեռահար եղանակով` համաձայն կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառումների վերաբերյալ ընդունված Հայաստանի Հանրապետության Պարետատան որոշումների։ Դասընթացն ավարտած մասնակիցները կստանան ապրոբատորի վկայագիր և 2020 թվականի հունիսի 22-ից մինչև 2023 թվականի հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում հնարավորություն կունենան իրականացնել սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ (ապրոբացիա):
Դասընթացին մասնակցությունը և հավատարմագրումն անվճար են:
Դասընթացը նախատեսված է ագրոնոմիական մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Ապրոբատորի վկայագիր ստանալու նպատակով դասընթացին մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է sermer.poak@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկեն տպագիր լրացված մասնակցության հայտի և պահանջվող մյուս փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները pdf ձևաչափով՝ մեկ ֆայլով։ Ֆայլի անվանումն անհրաժեշտ է լինի մասնակցի անուն, ազգանունով։ Ներկայացման ենթակա փաստաթղթերն են՝
Դասընթացի մասնակցության հայտերն ընդունվում են 2020 թվականի մայիսի 27-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ: Դասընթացի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (հասցե՝ Արմավիրի մարզ, գյուղ Մերձավան, Երևանյան խճուղի երկրորդ, փակուղի 6/1, հեռախոսահամար՝ 060 50 06 77 (ներքին համար՝ 13) կամ 095 50 06 77, էլեկտրոնային փոստի հասցե՝ sermer.poak@gmail.com):
Ընտրված մասնակիցները հայտերի ընդունման ավարտից հետո հնգօրյա ժամկետում լրացուցիչ կտեղեկացվեն դասընթացի անցկացման պայմանների մասին: