ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն անդրադառնում է էկոնոմիկայի նախարարության, Գործարարության աջակցման գրասենյակի և Ներդրումների աջակցման կենտրոնի համագործակցությամբ իրականացվող #ԲիզնեսնԸննդեմCOVID19 Քոուչինգ նախաձեռնությանը և նշում.
«Արդեն իսկ 200-ից ավելի տոմսակներ բաշխվել են, արդեն իսկ ունեցել ենք խորհրդատվական հանդիպումներ, ունենք շնորհակալական նամակներ, ունենք կարծիքներ և բավական ոգևորիչ պատմություններ, որոնք վկայում են որ նախաձեռնությունը ևս հաջողված է, որ նախաձեռնությունը պահանջված է»:
Խորհրդատվությունների թեմաները բազմաթիվ են` ֆինանսական պլանավորումից մինչև իրավաբանական խորհրդատվություն, ճգնաժամային կառավարում և մարկետինգային գործիքների կիրառում: