ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի, Լոռու մարզի Ստեփանավանի և Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջաններում ագրոնոմ-բույսերի պաշտպան թափուր հաստիքները զբաղեցնելու համար:
Նշված պաշտոնին հավակնող անձինք պետք է ունենան համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթություն: Կարող են դիմել նաև բարձրագույն ուսումնական հաստատության վերջին կուրսում սովորող ուսանողները։
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում առկա վերը նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները կարող են մինչև 2020 թվականի մայիսի 2-ը իրենց ինքնակենսագրականն ուղարկել agroserviceam@gmail.com էլ.հասցեին: