ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ քաղաք Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում հետևյալ թափուր հաստիքները զբաղեցնելու համար.
• համաճարակաբան,
• անասնաբույժ:
Նշված պաշտոններին հավակնող անձինք պետք է ունենան համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթություն: Կարող են դիմել նաև բարձրագույն ուսումնական հաստատության վերջին կուրսում սովորող ուսանողները։
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում առկա վերը նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները կարող են մինչև 2020 թվականի ապրիլի 28-ը իրենց ինքնակենսագրականն ուղարկել agroserviceam@gmail.com էլ.հասցեին: