Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
- տնօրենի խորհրդական-օգնական,
- իրավաբան,
- մարդկային ռեսուրսների կառավարիչ,
- տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ,
- գլխավոր հաշվապահ,
- ֆինանսիստ,
- գնումների մասնագետ,
- հաշվապահ,
- Անասնաբուժության բաժնի պետ,
- Անասնաբուժության բաժնի գլխավոր մասնագետ
- Անասնաբուժության բաժնի մասնագետ
- Գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման բաժնի պետ
- Գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ
- Գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման բաժնի վերլուծաբան,
- Գյուղատնտեսական նշանակության հողերի դաշտային հետազոտությունների նմուշառման և քարտեզագրման բաժնի պետ-ագրոքիմիկոս,
- Գյուղատնտեսական նշանակության հողերի դաշտային հետազոտությունների նմուշառման և քարտեզագրման բաժնի ավագ մասնագետ,
- Գյուղատնտեսական նշանակության հողերի դաշտային հետազոտությունների նմուշառման և քարտեզագրման բաժնի տնտեսագետ-քարտեզագետ,
- Գյուղատնտեսական նշանակության հողերի դաշտային հետազոտությունների նմուշառման և քարտեզագրման բաժնի ավագ մասնագետ-ագրոքիմիկոս,
- Գյուղատնտեսական նշանակության հողերի փորձաքննությունների լաբորատորիայի վարիչ,
- Գյուղատնտեսական նշանակության հողերի փորձաքննությունների լաբորատորիայի ավագ մասնագետ-ագրոքիմիկոս,
- Գյուղատնտեսական նշանակության հողերի փորձաքննությունների լաբորատորիայի ագրոքիմիկոս-անալիտիկ,
- Գյուղատնտեսական նշանակության հողերի փորձաքննությունների լաբորատորիայի մասնագետ-տեխնիկ,
- Գյուղատնտեսական նշանակության հողերի փորձաքննությունների լաբորատորիայի լաբորանտ,
- Բուսասանիտարիայի բաժնի պետ,
- Բուսասանիտարիայի բաժնի ավագ մասնագետ,
- Բուսասանիտարիայի բաժնի մասնագետ,
- համակարգչի օպերատոր,
- տնտեսվար պահեստապետ,
- վարորդ,
- հավաքարար,
- հսկիչ
Նշված պաշտոններին հավակնող անձը պետք է ունենա համապատասխան մասնագիտական կրթություն։ Թեկնածուն պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը/ agroserviceam@gmail.com էլ. հասցեին մինչև 2020թ մարտի 29-ը՝ նամակի վերնագրում նշելով թափուր պաշտոնը: