Moody's վարկանիշային կազմակերպությունը հրապարակել է Հայաստանի սուվերեն վարկանիշի վերաբերյալ պարբերական զեկույցի թարմացված տարբերակը։ Զեկույցի համաձայն՝ արտաքին ցնցումների և աշխարհաքաղաքական ռիսկերի ֆոնին Հայաստանի վարկունակության կայունությունն ամրապնդվում է, ինչին նպաստում է ինստիտուցիոնալ արդյունավետությունը և տնտեսական աճի դիվերսիֆիկացումը։