Աշխատանքային պարտականություններ
- Նորարարական բիզնես նախագծերի զարգացման, ուղեկցման համար անհրաժեշտ մարքեթինգային և այլ հետազոտությունների և վերլուծությունների իրականացում։
- Ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրերի շրջանակներում գործառույթների իրականացում, տարբեր ոլորտների միջազգային, ներդրումային ծրագրերի ուսումնասիրություն և հետազոտություններ։
- Բանակցությունների վարում, գործարար հանդիպումների կազմակերպում։
- Մասնակցություն Բաժնի կողմից իրականացվող գործարար միջոցառումների (գիտաժողովներ, սեմինարներ, շնորհանդեսներ և այլն) կազմակերպման աշխատանքներին։
- Պաշտոնի անձնագրով սահմանված այլ պարտականություններ:
Պահանջվող գիտելիքներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, իրավագիտության, բիզնեսի, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի, բիզնեսի պլանավորման կամ այլ հարակից ոլորտներում։
- Իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (ինովացիոն, ձեռնարկատիրական, ներդրումային, մտավոր սեփականության ոլորտների ՀՀ իրավական ակտերի իմացություն)։
- Աշխատանքի կազմակերպման անհրաժեշտ հմտություններ։
- Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմորոշվելու ունակություն։
- հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն։
- Համակարգչի գերազանց իմացություն։
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ, նախաձեռնողականություն, աշխատասիրություն։
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
Դիմելու գործընթաց
Ինքնակենսագրականը (CV-ն) անհրաժեշտ է ուղարկել info@innovcentre.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագիր դաշտում նշելով «առաջատար մասնագետ» հաստիքի անվանումը։ Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ 06․04․2020թ․
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 238 029։