Աշխատանքային պարտականություններ
- տեղական և օտարերկրյա ներդրողների հետ պատճաշ հաղորդակցության ապահովում
- Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, դասակարգում և ընդհանրական տեղեկատվական բազայի ձևավորում
առանձին ներդրողների կարիքներին համապատասխան տեղեկատվության հավաքագրում, մշակում և տրամադրում
- հանդիպումների կազմակերպում, անհրաժեշտության դեպքում շնորհանդեսների ներկայացում
- ներդրողների հետ տարվող աշխատանքների մշտադիրկման համակարգի ներդրում, հաշվետվությունների կազմում
- պարտականություններից բխող այլ հանձնարարականների կատարում
Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ
- տնտեսագիտության, բիզնեսի կառավարման կամ համարժեք ոլորտում բարձրագույն կրթություն
- միջազգային որակավորման հարցում առաջադիմությունը կդիտարկվի որպես առավելություն
- 3 տարվա աշխատանքային փորձը այս կամ հարակից ոլորտներում պարտադիր է
- անգլերենի, ռուսերենի և հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր), այլ օտար լեզվի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
- MS Office-ի իմացություն (Excel, Word, PowerPoint), գրաֆիկական ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
- միջանձնային շփման և գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություններ
- ծրագրի կառավարման հմտություններ
- բազմաթիվ առաջադրանքների համակարգման և վերջնաժամկետների ճշգրիտ պահպանման հմտություններ
- անհատական և թիմային աշխատանքի, դրանք համատեղելու ունակություն
- բարձր աշխատանքային էթիկա․ պատասխանատվություն, նախաձեռնողականություն և ստեղծարար մոտեցման դրսևորում աշխատանքային պարտականություններն իրականացնելիս
- միջմշակութային միջավայրում հաղորդակցության հմտություններ, գործարարների հետ աշխատանքային էթիկայի իմացություն և պահպանում
- անհրաժեշտության դեպքում ճանապարհորդելու ճկունություն
Ինքնակենսագրականները անհրաժեշտ է ուղարկել ayeghiazaryan@mineconomy.am էլեկտրոնային հասցեին։ Ինքնակենսագրականին անհրաժեշտ է կցել մոտիվացիոն նամակ։