Էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` Նախարարություն) սննդամթերքի անվտանգության վարչության բուսասանիտարիայի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիրը` 23-32.2-Մ2-3)
1. Իրականացնում է բուսասանիտարիայի ոլորտում պետական քաղաքականության, բույսերի պաշտպանության նպատակային ծրագրերի մշակման աշխատանքները,
2. Իրականացնում է բույսերի կարանտին և ոչ կարանտին վնասակար օրգանիզմների մոնիթորինգի իրականացման և բուսասանիտարական իրավիճակի գնահատման արդյունքում անհրաժեշտության դեպքում իրազեկում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ֆիզիկական և իրավաբանական անձանց վնասակար օրգանիզմների դեմ պայքարի համալիր միջոցառումների կիրառման մասին,
3. Իրականացնում է բուսասանիտարիայի ոլորտի ռիսկերի կառավարում և ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում` գիտականորեն հիմնավորված ռիսկերի վերլուծության և գնահատականների հիման վրա,
4. Կազմակերպում է կառավարման մարմիններին բնագավառին առնչվող փաստաթղթերի վերաբերյալ եզրակացությունների տրամադրումը,
5. Իրականացնում է մասնակցություն ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտներին ըստ անհրաժեշտության պարզաբանումներ և խորհրդատվության տրամադրումը,
6. Իրականացնում է բուսասանիտարիայի ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի), մշակման ու քննարկման գործնթացները` սահմանված կարգով մասնակցություն,
7. Իրականացնում է մասնակցությունը օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կազմակերպվող բուսասանիտարիայի ոլորտին վերաբերող հանդիպումներին, խորհդակցություններին, սեմինարներին, խորհրդաժողովներին և այլ միջոցառումներին։
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- Ագրոնոմիա մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
- հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ,
- գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
- պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:
Աշխատավարձի չափը՝ 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ:
Նշված պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը։
Ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով, անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:
Դիմող քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,
• աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),
• արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
• անձնագրի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 09:00-ից մինչև 12:30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի հոկտեմբերի 25-ը:
ՀՀ քաղաքացիները էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-98, էլ-փոստ՝ akharatyan@mineconomy.am)