«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» Երկրորդ Ծրագրի «Արժեշղթաների Զարգացում» Բաղադրիչի մրցույթ

ՀՀ Էկոնոմիկայի Նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության (ԳԾԻՎ) կողմից իրականացվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» Երկրորդ Ծրագիրը, որի բաղադրիչներից է «Արժեշղթաների զարգացում»-ը (ԱՇԶ): Արժեշղթաների զարգացմանն ուղղված ենթածրագրերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Ենթածրագրերի ընտրությունը կատարվում է մրցույթային կարգով՝ համաձայն գործող ընթացակարգի:

ԱՇԶ բաղադրիչի հիմնական նպատակն է` աջակցություն ցուցաբերել կաթի, մսի (ձուկ, թռչուն),  մրգի, բանջարեղենի, մեղրի,  բարձրարժեք հատապտղի, ինչպես նաև կերարտադրության ոլորտների արտադրողներին, վերամշակողներին և արժեշղթայի այլ մասնակիցներին արտադրանքի որակական ցուցանիշների, ներքին շուկայի պահանջարկի, սննդամթերքի անվտանգության պահանջների բարելավման, ինչպես նաև գյուղատնտեսական մթերքի արտադրության և արտահանման ծավալների ավելացման հարցերում:

Բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է նպատակային ֆինանսական օժանդակություն տրամադրել ՀՀ օրենսդրությանը համապատասխան և պատշաճ ձևով գրանցված  գյուղատնտեսության և սննդի վերամշակման ոլորտների տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին, արտադրական, սպառողական և գյուղատնտեսական կոոպերատիվներին, գյուղատնտեսական մթերքի վերամշակման ձեռնարկություններին (բացառությամբ հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների), որոնք ներգրավված են ընտրված արժեշղթաներում և բավարարում են ծրագրի համապատասխանության և ընտրության չափանիշներին:

Շահագրգիռ հավակնորդներն (դիմորդները) իրենց կողմից պատրաստված Հայտ-Դիմումները և պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ Էկոնոմիկայի Նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության ՀԳՌԿՄ II Ծրագրի ԱՇԶ քարտուղարություն (0051, ՀՀ ք.Երևան Մամիկոնյանց փող, 39ա) մինչև 29.10.2019թ. ժամը 18:00: 

ԱՇԶ Բաղադրիչի գործունեության և հայտերի պատրաստման կանոնակարգերին մանրամասն ծանոթացնելու նպատակով ՀՀ Էկոնոմիկայի Նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության ՀԳՌԿՄ II Ծրագրի ԱՇԶ քարտուղարության աշխատակազմը պոտենցիալ հավակնորդների (իրավասու հայտատուների) համար կկազմակերպի աշխատաժողով՝ կաթի, մսի (ձուկ, թռչուն), մրգի, բանջարեղենի, մեղրի, բարձրարժեք հատապտղի, ինչպես նաև կերարտադրության ոլորտների արտադրողների, վերամշակողների և արժեշղթաների այլ մասնակիցների համար

25.10.2019թ ժամը 13:00
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, 0037, Ազատության պող. 2/2 «ՌԵԴԻՍՈՆ ԲԼՈՒ ՀՈԹԵԼ, ԵՐԵՎԱՆ»:

  

Փաստաղթղերի ներկայացման վերաբերյալ տեղեկություններ.

Հայտ-Դիմումների պաշտոնական ձևանմուշների լրացման հետ կապված այլ անհրաժեշտ տեղեկություններ կարող եք անվճար ստանալ ՀՀ Էկոնոմիկայի Նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության ՀԳՌԿՄ II Ծրագրի ԱՇԶ քարտուղարությունից:

Հասցե` 0051, ՀՀ ք.Երևան Մամիկոնյանց փող, 39ա
Էլեկտրոնային փոստ` vghukasyan@agridf.am; dbaziyan@agridf.am
Հեռախոս` 011-29-73-39
Հեռախոս (բջջ)` 091-01-35-15; 093-43-34-04 

 

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00