Անասնաբուծության գծով մասնագետ

Աշխատանքային պարտականություններ
 
1.   իրականացնել անասնաբուծության իրավիճակի վերլուծությունների, խնդիրների վեր հանումը, գնահատումների  ու կանխատեսումների, զարգացմանն ուղղված ծրագրերի ու միջոցառումների մշակումը և իրականացման ընթացքը,

2.  իրականացնել Վարչության  անասնաբուծության ոլորտի գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթեր նախապատրաստումը, ինչպես նաև աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների կատարումը,

3.  իրականացնել անասնաբուծության ոլորտում ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը նպաստող նոր տեխնոլոգիաների ներդրմանն աջակցությունը,

4.  իրականացնել անասնաբուծության ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտների աջակցության ծրագրերի մշակում և իրականացվող ծրագրերի ընթացքի ուսումնասիրություն,

5.  իրականացնել անասնաբուծությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններին և գյուղացիական տնտեսություններին մասնագիտական խորհրդատվություն,

6.  իրականացնել անասնաբուծական տնտեսությունների վերաբերյալ ստացված տվյալների ամփոփման, վերլուծության աշխատանքները, բարձրացնում է ծառացած խնդիրները և առաջարկություն է ներկայացնում դրանց լուծման համար,

7.  իրականացնել հանրապետությունում անասնաբուծական մթերքների ծավալների կանխատեսումը, փաստացի տվյալների վերլուծությունը և Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե եռամսյակային պարբերականությամբ ամփոփ տեղեկագրի ներկայացումը,

8.  իրականացնել անասնաբուծության ոլորտի ծրագրերի մոնիթորինգի և գնահատման համար անհրաժեշտ տվյալները հավաքելու և մշակելու նպատակով ուղեցույցների կազմման և մեթոդական աջակցության տրամադրումը,

9.  իրականացնել ֆիզիկական և իրավաբանական անձանց նամակների, դիմումների և բողոքների քննարկում ու իրավասության սահմաններում բարձրացված հարցերի լուծումն ապահովող առաջարկությունների ներկայացումը,

10.   իրականացնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտը համակարգող ստորաբաժանումների և ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտների հետ համագործակցությունը,

11.  իրականացնել տեղական և արտասահմանյան պետական մարմիններում և կազմակերպություններում անասնաբուծության ոլորտին վերաբերող հարցերի քննարկմանը մասնակցությունը։

 

Անհրաժեշտ հմտություններ

  • Անասնաբուծություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն
  • Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office),
  • Հաշվետվությունների մշակում
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Կազմակերպչական ունակություններ 
  • Արագ և ճիշտ կողմնորոշվելու ունակություն
  • Թիմում աշխատելու ունակություն

 

Լրացուցիչ տեղեկություններ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ըստ վերոհիշյալ պահանջների, իրականացվելու է մասնակիցների ընտրության գործընթաց:
Լրացուցիչ տեղեկություններ կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեում, աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00 (հեռ․ 011-52-93-33):
Խնդրում ենք մինչև 2019թ. սեպտեմբերի 27-ը ժամը 17:00-ը Ձեր CV/ինքնակենսագրականներն ուղարկել ստորև նշված հասցեով:
ք․ Երևան, Կառավարական տուն 3
Էլ-փոստ. career.mineconomy@gmail.com

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00