Աշխատանքային պարտականություններ
1. Մասնակցել Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի ագրոպարենային ոլորտի մասով միջոցառումների մշակմանը և դրանց ընթացքի դիտարկման աշխատանքներին։
2. Իրականացնել գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերի արդյունքների ամփոփումը և ոլորտի վերաբերյալ պարբերական (կիսամյակային, տարեկան) հաշվետվությունների կազմումը։
3. Մասնակցել Եվրամիություն-Հայաստան համագործակցության շրջանակներում ագրոպարենային ոլորտին առնչվող տեղեկատվական և այլ նյութերի մշակմանը։
4. Մասնակցել այլ գերատեսչությունների և կազմակերպությունների կողմից ներկայացված ագրոպարենային ոլորտին առնչվող ծրագրային փաստաթղթերի և իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացմանը։
5. Իրականացնել ոլորտի գործունեության հետ առնչվող քաղաքացիներից, կազմակերպություններից ստացվող առաջարկությունների և հարցադրումների քննարկումը, դրանց լուծման հետ կապված առաջարկությունների ներկայացումը:
Անհրաժեշտ հմտություններ
Լրացուցիչ տեղեկություններ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, ըստ վերոհիշյալ պահանջների, իրականացվելու է մասնակիցների ընտրության գործընթաց:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00, զանգահարել 011-56-12-35 հեռախոսահամարին:
Խնդրում ենք մինչև 2019թ. սեպտեմբերի 27-ը, ժամը 17:00-ը Ձեր ինքնակենսագրականներն (CV) ուղարկել հետևյալ հասցեով. ք․ Երևան, Կառավարական տուն 3, Էլփոստ՝ ira-panosyan@mail.ru ։