Աշխատանքային պարտականություններ
1. Իրականացնել անասնաբուժության ոլորտին առնչվող հակաանասնահամաճարակային միջոցառումների իրականացման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակումը։
2. Մասնակցել դիտարկումների արդյունքում բացահայտված անասնաբուժության ոլորտում տիրող իրավիճակի վերլուծություն և մշակում հիվանդությունների օջախների վերացման համալիր միջոցառումներին։
3. Մասնակցել Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հակաանասնահամաճարակային միջոցառումների, կենդանիների, կենդանիներից մարդկանց փոխանցվող հատուկ վտանգավոր, կարանտինային հիվանդությունների արձանագրման դեպքում աշխատանքների կազմակերպմանը և իրականացմանը։
4. Մասնակցել պետական աջակցությամբ իրականացվող հակաանասնահամաճարակային միջոցառումների, դրանց իրագործման համար անհրաժեշտ գույքի, պարագաների և պատվաստանյութերի չափաքանակների ճշգրտման, ձեռք բերման և բաշխման գործընթացների կազմակերպմանը և իրականացմանը։
5. Մասնակցել կառավարման մարմինների բնագավառին առնչվող փաստաթղթերի վերաբերյալ եզրակացությունների տրամադրմանը։
6. Մասնակցել ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտներին ըստ անհրաժեշտության պարզաբանումներ և խորհրդատվություն տրամադրելուն։
7. Մասնակցել անասնաբուժության ոլորտում ԵԱՏՄ և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ապահովմանը։
8. Մասնակցել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կազմակերպվող անասնաբուժության ոլորտին վերաբերող հանդիպումներին, խորհդակցություններին, սեմինարներին, խորհրդաժողովներին և այլ միջոցառումներին։
9. Իրականացնել քաղաքացիների նամակների և դիմում բողոքների քննարկում և իրավասության սահմաններում բարձացված հարցերի լուծման աշխատանքները:
Անհրաժեշտ հմտություններ
Լրացուցիչ տեղեկություններ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, ըստ վերոհիշյալ պահանջների, իրականացվելու է մասնակիցների ընտրության գործընթաց:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից 17:00, զանգահարել 011-52-02-07 հեռախոսահամարին։
Խնդրում ենք մինչև 2019թ. սեպտեմբերի 27-ը, ժամը 17:00-ը Ձեր ինքնակենսագրականներն (CV) ուղարկել հետևյալ հասցեով. ք․ Երևան, Կառավարական տուն 3, Էլփոստ՝ ashotdanielyan32@gmail.com ։