ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար հայտարարություն

Էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` Նախարարություն) պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության մասնագետ(ծածկագիրը` 23-32.3-Մ6-1)

1.մասնակցում է պարենային անվտանգության և ագրոբիզնեսի բնագավառներում ընթացող գործընթացների համալիր հետազոտությունների, վերլուծությունների, գնահատումների  ու կանխատեսումների աշխատանքներին,

2.   մասնակցում է պարենային անվտանգության և ագրոբիզնեսի բնագավառների իրավական ակտերի, զարգացման ռազմավարությունների ու հայեցակարգերի նախագծերի մշակման աշխատանքներին,

3.  մասնակցում է հիմնական պարենամթերքների ֆիզիկական և տնտեսական մատչելիության պարբերական գնահատման և պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը վերաբերող առաջար­կությունների մշակման աշխատանքներին,

4.  մասնակցում է հանրա­պետության բնակչության կենսապայմաններին, պարենային մթերքների արտա­դրությանը, վերամշակմանը, գներին, ապրանքաշրջանառությանը և բնակչության եկամուտներին ու սպառ­մանը վերաբերող հարցերի վերլուծության աշխատանքներին,

5.   մասնակցում է հանրապետությունում բնակչության պարենային ապահովության վիճակի, տեղական շուկայում հիմնական պարենամթերքների պահանջարկի և ինքնաբավության մակարդակի ուսումնասիրությունների և վերլուծությունների աշխատանքներին,

6.  մասնակցում է պարենային ապահովության ծրագրերի մշակման աշխատանքներին,

7.  մասնակցում է ագրոբիզնեսի ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտների աջակցության ծրագրերի մշակման աշխատանքներին,

8.  մասնակցում է ագրոպարենային ոլորտի ենթակառուցվածքների իրավիճակի ուսումնասիրության աշխատանքներին,

9.  մասնակցում է արտաքին շուկաների ուսումնասիրության և վերլուծության աշխատանքներին,

10.   մասնակցում է ներմուծման և արտահանման վարչարարական ընթացա­կար­գերի ուսումնասիրության  աշխատանքներին,

11. մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում կազմակերպվող տոնավաճառների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների մասին ագրոպարենային ոլորտի տնտեսվարողներին իրազեկման աշխատանքներին, 

12.  մասնակցում է արտահանող ընկերությունների կողմից գյուղատնտեսական հումքի մթերումների  կանխատեսվող ծավալների մասին տեղեկատվության հավաքագրումը և  վերլուծությունը,

13.  մասնակցում է ֆիզիկական և իրավաբանական անձանց նամակների, դիմումների և բողոքների քննարկմանը։

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

-   բարձրագույն կրթու­թյուն,

-   գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,

- պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:

Աշխատավարձի չափը՝  111115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) դրամ:

Նշված պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը։

Ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով, անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:

Դիմող քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

•  գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

•  կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,

•  արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

•  մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,

•  անձնագրի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 09:00-ից մինչև 12:30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի սեպտեմբերի 13-ը:

ՀՀ քաղաքացիները էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանա­կա­վոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ.Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-98, էլ-փոստ akharatyan@mineconomy.am/

Տեղեկատվություն թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար դիմած քաղաքացիների մասին

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00