ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար հայտարարություն

Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության գյուղատնտեսության ծրագրավորման և կոոպերացիայի զարգացման բաժնի մասնագետ (ծածկագիրը` 23-32.4-Մ6-1)

 

Մասնակցում է գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական ծրագրերի, ծրագրային միջոցառումների, հայեցակարգերի, պետական աջակցության ծրագրերի, իրավական ակտերի, ոլորտի գործունեության բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկությունների և միջոցառումների մշակման աշխատանքներին,

Մասնակցում է ագրարային ոլորտում տնտեսավարման ձևերի, մասնավորապես գյու­ղատնտեսական կոոպերացիայի խթանման քաղաքականության մշակման,

ինչպես նաև գյուղատնտեսությունում տնտեսավարման ձևերի զարգացման, մաս­նա­վորապես գյուղատնտեսական կոոպերացիային աջակցու­թյան պետական ծրագրերի մշակման աշխատանքներին,

Մասնակցում է գենդերային և այլ ծրագրային փաստաթղթերի վերաբերյալ գյու­ղատնտեսության ոլորտին առնչվող առաջարկությունների և հաշվետվություն­ների նախապատրաստման աշխատանքներին:

  Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

-  բարձրագույն կրթու­թյուն,

-   գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,

- պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:

Աշխատավարձի չափը՝  111115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) դրամ:

Նշված պաշտոը զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը։

Ընտրությունն կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով, անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:

Դիմող  քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարություն  պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

•        գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

•        կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,

•        արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

•        մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,

•        անձնագրի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 09:00-ից մինչև 12:30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի օգոստոսի 29-ը:

ՀՀ քաղաքացիները էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանա­կա­վոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան,  Մ.Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-98, էլ- փոստ akharatyan@mineconomy.am/):

 

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00