Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության գյուղատնտեսության ծրագրավորման և կոոպերացիայի զարգացման բաժնի ավագ մասնագետ (23-32.4-Մ4-1)
1. մասնակցում է գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական ծրագրերի, ծրագրային միջոցառումների, հայեցակարգերի, պետական աջակցության ծրագրերի, իրավական ակտերի մշակման աշխատանքներին,
2. մասնակցում է գյուղատնտեսության զարգացման գերակա ուղղությունների, մշակվող ծրագրերի ֆինանսավորման ծավալների կանխորոշման աշխատանքներին,
3. մասնակցում է ոլորտի գործունեության բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկությունների և միջոցառումների մշակման աշխատանքներին,
4. մասնակցում է ագրարային ոլորտում տնտեսավարման ձևերի, մասնավորապես գյուղատնտեսական կոոպերացիայի խթանման քաղաքականության մշակման աշխատանքներին,
5. մասնակցում է գյուղատնտեսությունում տնտեսավարման ձևերի զարգացման, մասնավորապես գյուղատնտեսական կոոպերացիային աջակցության պետական ծրագրերի մշակման աշխատանքներին,
6. մասնակցում է գյուղատնտեսական ռիսկերի կառավարման քաղաքականության մշակման աշխատանքներին,
7. իրականացնում է գենդերային և այլ ծրագրային փաստաթղթերի վերաբերյալ գյուղատնտեսության ոլորտին առնչվող առաջարկությունների և հաշվետվությունների նախապատրաստման աշխատանքները:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) Բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ։
2) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Պետական վիճակագրության մասին», Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
3) անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
4) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։
Աշխատավարձի չափը՝ 150.799 ՀՀ դրամ:
Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքերի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցվելը:
Վերը նշված պաշտոնը կարող են զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները:
Ընտրությունն կատարվելու էդիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով, անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1) գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3) կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4) աշխատանքային գործունեության մասին վկայող փաստաթղթի պատճենը, (առկայության դեպքում նաև աշխատանքային գրքույկի պատճենը)
5) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
6) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:
ՀՀ քաղաքացիները էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Կառավարական տուն 3, 011-59-71-96,011-52-58-57, էլ-փոստ akharatyan@mineconomy.am/):
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 22.08.2019թ., ժամը 12.30-ը:
Տեղեկատվություն թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար դիմած քաղաքացիների մասին