Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության գլխավոր գյուղատնտես (23-32.1-Մ2-8)
1. Իրականացնում է բուսաբուծության ոլորտում ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը նպաստող նոր տեխնոլոգիաների ներդրմանն աջակցությունը,
2. Իրականացնում է բուսաբուծության ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտների աջակցության ծրագրերի մշակումը և իրականացվող ծրագրերի ընթացքը,
3. Իրականացնում է գյուղատնտեսական հողատեսքերի ագրոքիմիական դիտարկման, գնահատման և բերրիության բարձրացման միջոցառումների ծրագրերի մշակումը և իրականացման մոնիթորինգին մասնակցությունը,
4. Իրականացնում է օրենքով սահմանված կարգով բույսերի սորտերի փորձարկման, գրանցման և արտոնագրի տրամադրման գործընթացների իրականացումը,
5. Իրականացնում է օրգանական գյուղատնտեսության ոլորտում առաջնային խնդիրների բացահայտումը, պետական աջակցության ծրագրերի մշակումը և իրականացման մոնիթորինգին մասնակցությունը,
6. Իրականացնում է օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հաշվառման գրանցամատյանի վարումը,
7. Իրականացնում է բուսաբուծությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններին և գյուղացիական տնտեսություններին մասնագիտական խորհրդատվության տրամադրումը,
8. Իրականացնում է բուսաբուծության ոլորտի ծրագրերի մոնիթորինգի և գնահատման համար անհրաժեշտ տվյալները հավաքելու և մշակելու նպատակով ուղեցույցների կազմման և մեթոդական աջակցության տրամադրումը, դիտանցումներին մասնակցությունը,
9. Իրականացնում է այլ գերատեսչությունների կողմից մշակված բուսաբուծության բնագավառներին առնչվող իրավական ակտերի, ծրագրերի, հայեցակարգերի, տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների նախագծերի ուսումնասիրությունը,
10. Իրականացնում է բնագավառներին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակման ու քննարկման գործընթացներին սահմանված կարգով մասնակցությունը,
11. Իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց նամակների, դիմումների և բողոքների քննարկում ու իրավասության սահմաններում բարձրացված հարցերի լուծումն ապահովող առաջարկությունների ներկայացումը,
12. Իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտը համակարգող ստորաբաժանումների և ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտների հետ համագործակցությունը,
13. Իրականացնում է տեղական և արտասահմանյան պետական մարմիններում և կազմակերպություններում բուսաբուծության ոլորտին վերաբերող հարցերի քննարկմանը մասնակցությունը,
14. Իրականացնում է Վարչության գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստումը, ինչպես նաև աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների կատարումը։
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) Ագրոնոմիա մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ։
2) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», Հողային օրենսգիրք, Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Իրավական ակտերի մասին», «Բույսերի սորտերի պահպանության մասին», «Օրգանական գյուղատնտեսոթյան մասին», «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
3) անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
4) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
Աշխատավարձի չափը՝ 212.309 ՀՀ դրամ:
Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքերի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցվելը:
Վերը նշված պաշտոնը կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները:
Ընտրությունն կատարվելու էդիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով, անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1) գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3) կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4) աշխատանքային գործունեության մասին վկայող փաստաթղթի պատճենը, (առկայության դեպքում նաև աշխատանքային գրքույկի պատճենը)
5) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
6) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:
ՀՀ քաղաքացիները էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Կառավարական տուն 3, 011-59-71-96,011-52-58-57, էլ-փոստ akharatyan@mineconomy.am/):
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 22.08.2019թ., ժամը 12։30-ը:
Տեղեկատվություն թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար դիմած քաղաքացիների մասին