Գյուղատնտեսության ոլորտի հարգելի շահառուներ, հասարակական կազմակերպություններ, փորձագետներ
Ձեզ ենք ներկայացնում ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության համառոտագիրը։ Փաստաթղթով նախատեսված է գույքագրել գյուղատնտեսության ոլորտի առկա իրավիճակը, նախանշել զարգացման ուղղությունները, առաջիկա տարիների համար թիրախային ցուցանիշները և դրանց հասնելու ճանապարհային քարտեզը։
ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության մշակման աշխատանքներում ներգրավված են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մի շարք միջազգային փորձագետներ, տեղական փորձագետներ, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ կողմից հատուկ հրավիրված փորձագետներ։
Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով`
ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության համառոտագրի վերաբերյալ մեկնաբանությունները և դիտոողությունները կարող եք ուղարկել ira.panosyan@minagro.am էլեկտրոնային հասցեով մինչև օգոստոսի 19-ը: