Հայաստանի Հանրապետության տարածք Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի ներմուծում

Հայաստանի Հանրապետություն 2021 թվականի ընթացքում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) ներմուծումը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից թույլատրվում է՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` 400 տոննայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում.

Լիցենզավորումը իրականացվում է 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524 որոշման 3-րդ կետով հաստատված N 3 հավելվածի 2.27-րդ կետով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի N 110 որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով, և  ՀՀ Կառավարության 2021 թվականի մայիսի 20-ի թիվ 806-Ն որոշմամբ:

Ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է հետևյալ կերպ՝

1) պատմական գնորդների համար` 2021 թվականի համար ընդհանուր թույլատրելի ծավալի 75 տոկոսը.

2) այլ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար՝ 2021 թվականի համար ընդհանուր թույլատրելի ծավալի 25 տոկոսը:

ներմուծման թույլատրելի ծավալ` ծավալ, որը սահմանվում է՝ ելնելով վերջին երեք տարվա ընթացքում տվյալ ապրանքի ներմուծման միջին ծավալից.

արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր.

պատմական գնորդներ` հաշվարկված ժամանակաշրջանում ներքին սպառման համար ապրանք ներմուծող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ.

հայտատու` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակ ունեցող մասնակից:

Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է (Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն) ներկայացնում ուղեկցող գրություն` նշելով ընկերության կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու հասցեն, պետական գրանցման կամ հաշվառման համարը, ՀՎՀՀ-ն, էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև`

  1. հայտ` համաձայն N 1 ձևի.
  2. գլխավոր լիցենզիայի դեպքում՝ արտաքին առևտրային պայմանագրի պատճենը, դրա հավելվածները և (կամ) լրացումները, իսկ մեկանգամյա լիցենզիայի դեպքում` հաշիվ-ապրանքագրի պատճենը:
  3. պետական տուրքի վճարման անդորրագիրը, իսկ էլեկտրոնային վճարման պետական համակարգի միջոցով վճարում կատարելու դեպքում` էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց համարը:

Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), ինչպես նաև՝ փոստով կամ առձեռն։

Հայտատուի կողմից, սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան, փաստաթղթերը ներկայացվելու և հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում լիազոր մարմնի կողմից 2 աշխատանքային օրվա ընթացքում բաշխումը կատարելուց հետո,  կարող է տրամադրվել կամ մերժվել մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիայի տրամադրումը:

Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, 2 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:

Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:

Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիայի գործողության ժամկետի ավարտ է համարվում 2021 թվականի սեպտեմբերի 30-ը:

Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.6-րդ հոդվածի համաձայն` տարեկան պետական տուրքը կազմում է 1000 ՀՀ դրամ: Հայտատուն լիցենզիա ստանալու համար տուրքը վճարում է Կենտրոնական գանձապետարանի 900005000840 հաշվեհամարին:

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00