Հարցազրույց․ Հայաստանից ԵԱՏՄ արտահանման ծավալն աճել է. փոխնախարարն այդ շուկայում մեծ հնարավորութուններ է տեսնում/Ալբերտ Բաբայան

Եվրասիական տնտեսական միության շուկան արտահանման առումով Հայաստանի համար մեծ առավելություններ ու նշանակություն ունի, իսկ առաջացող տեխնիկական և այլ խնդիրներն անմիջապես լուծում են ստանում հենց Հայաստանի առաջարկությամբ: Արդյունքում ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառութունը նախորդ տարի աճել է 11.3 տոկոսով: Հայաստանից արտահանման ծավալը կազմել է 688 մլն 976 հազար դոլար, որը 2017-ի համեմատ ավելացել է 20.7 տոկսով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ալբերտ Բաբայանը ներկայացրեց շուկայի ընձեռած առավելություններն ու արտահանման առումով երբեմն առաջացող խոչընդոտները:

«Հայաստանի արտահանման շուկայում մոտ 688 մլն դոլարի արտահանում բաժին է ընկնում ԵԱՏՄ շուկային: Նույն ծավալով արտահանվում է ԵՄ շուկա և մոտ մեկ միլիարդ էլ` այլ շուկաներ: Այսինքն` արտահանման մոտ 25-26 տոկոսը բաժին է ընկնում դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումներին: Եվրասիական շուկա Հայաստանից արտահանվում են հիմնականում ծխախոտ, խմիչքներ, կոշկեղեն, տրիկոտաժ, տեքստիլ, կապի միջոցներ, թարմ միրգ, բանջարեղեն, պահածոյացված բանջարեղեն, թարմ ձուկ, խեցգետին: Ամենակարևորն այն է, որ ԵԱՏՄ երկրներ հիմնականում արտահանում ենք պատրաստի արտադրանք, այլ ոչ թե հումք»,- ասաց Բաբայանը:

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվալների համաձայն` 2018-ի հունվար-դեկտեմբերին ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 989 մլն  499.9 հազար դոլար, որը 2017թ. համեմատ աճել է 11.3 տոկոսով:

Փոխնախարարն արտահանման աճի այս տեմպը դրական ցուցանիշ է համարում և կարծում է` այն զարգանալու միտում ունի: Բաբայանի կարծիքով` այն հնարավորությունները, որ առկա են եվրասիական շուկա արտահանում անելու համար, պետք է մաքսիմալ օգտագործել:

Արտահանման ամենամեծ ծավալը ԵԱՏՄ երկրներից բաժին է ընկել Ռուսաստանին` 666 մլն 501.7 հազար դոլար: Փոխնախարարը դա պայմանավորեց նրանով, որ Ռուսաստանն առևտրաշրջանառության առումով ավանդաբար եղել է Հայաստանի ամենամեծ գործընկերը: «Եվ դրանով է պայմանավորված, որ Ռուսաստան արտահանում ենք ավելի մեծ ծավալով ապրանքներ: Նաև Ռուսաստանի շուկան լոգիստիկ առումով ավելի մատչելի է, այն ավելի մեծ է, քան ԵԱՏՄ մյուս պետություններինը»,-նշեց նա:

Նախորդ տարի  նվազել է ԵԱՏՄ երկրներից միայն Ղրղզստանի հետ առևտրաշրջանառությունը, այդ թվում՝ արտահանումը` մոտ 45 տոկոսով` կազմելով ընդամենը 970.5 հազար դոլար: Նման նվազումը փոխնախարարը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Հնարավոր է, որ այդ ապրանքներն ավելի նպատակահարմար է եղել արտահանել այլ շուկա: Դրանք են շոկոլադը, խմիչքը, միրգը, բանջարեղենը: Հայաստանից կան տնտեսավարողներ, որոնք ծառայություն են մատուցում Ղրղզստանում, հետևաբար քաղաքական որևէ խոչընդոտ չունենք այս երկրի հետ»,-նշեց նա:

Անդրադառնալով ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառության, արտահանման խոչընդոտերին` Բաբայանը նշեց, որ արտահանման համար տեխնիկական խնդիրներ լինում են անդամ բոլոր երկրների մասով: Օրինակ՝ Հայաստանից Բելառուս արտահանման համար ալկոհոլային խմիչքների և ծխախոտի համար առկա է սահմանափակում, որը բարդացնում է ապրանքների մուտքն այդ շուկա: «Սակայն նախորդ տարվա 6 ամսվա կտրվածքով տեսնում ենք, որ արտահանվել են նոր ապրանքներ, որոնք նախկինում չէին արտահանվել: Հայաստանն արդեն այդ խոչընդոտը հաղթահարելու համար առաջարկ է ներկայացրել ԵԱՏՄ համապատասխան հանձնաժողովին: Եվ դա քննարկման փուլում է»,-ներկայացրեց փոխնախարարը:

Նախորդ տարում ԵԱՏՄ երկրներից Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 924 մլն 443.8 հազար դոլար, որը 2017-ի համեմատ աճել է 11.2 տոկոսով: 9.1 տոկոս առևտրաշրջանառության աճ է նկատվել նաև Բելառուսի հետ՝ կազմելով 50 մլն 326.2 հազ. դոլար: Ղազախստանի հետ աճը եղել է աննախադեպ տեմպերով՝ 50 տոկոսով: Առևտրաշրջանառությունն այս երկրի հետ կազմել է 13 մլն 459.2 հազ. դոլար՝ նախորդ տարվա 8 մլն 972.8 հազ. դոլարի համեմատ: ԵԱՏՄ մյուս երկրի Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության ծավալը, սակայն, նվազել է մոտ 31 տոկոսով՝ կազմելով ընդամենը 1 մլն 270.7 հազ. դոլար:

Armenpress.am

Աննա Գրիգորյան

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00