Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկ և միասնական մաքսային սակագին
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի պարզաբանում
Երրորդ երկրների առնչությամբ Եվրասիական տնտեսական միության կողմից ոչ սակագնային կարգավորման միջոցները (սահմանափակումները) սահմանված են 2015 թվականի ապրիլի 2-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշմամբ և կրում են պարտադիր բնույթ Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր պետությունների համար` առանց որևէ բացառությունների:
Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման /մակնշման/ մասին Համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում` ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ և ուժի մեջ է մտել 2019 թվականի մարտի 29-ից:
Համաձայնագրով սահմանվում են այն ընդհանուր կանոնները, որոնց համապատասխան, ԵԱՏՄ անդամ երկրները պետք դրոշմավորեն ապրանքները հատուկ նշաններով: Դրոշմավորման ենթակա ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը ներառվում է ԵԱՏՄ միասնական ռեեստրում: