Գևորգ Պապոյանը մասնակցել է Աշխաբադ քաղաքում անցկացվող Թուրքմենստանի ներդրումային համաժողովին (TIF 2026)

01 Հոկտեմբերի, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 1-ին Աշխաբադ քաղաքում անցկացվող Թուրքմենստանի ներդրումային համաժողովի (TIF 2026) շրջանակում մասնակցել է «Ներդրումային գործունեությունը որպես դինամիկ և կայուն տնտեսական զարգացման առանցքային գործոն» ռազմավարական լիագումար նիստին։

Իր ելույթում նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության առաջնահերթությունները։

«Մենք աշխատում ենք կրճատել լիցենզավորման գործընթացների ժամկետները, զարգացնել նոր սերնդի արդյունաբերական գոտիներ, բարելավել գործարար միջավայրը՝ Համաշխարհային բանկի B-READY վարկանիշին համապատասխան, ինչպես նաև ավելացնել օտարերկրյա ուղղակի ներդրումների մասնաբաժինը ՀՆԱ-ում։ Մեր նպատակն է ներգրավել այնպիսի ներդրումներ, որոնք արդիականացնում են ձեռնարկությունները, բարձրացնում արտադրողականությունը և հայկական ընկերություններին կապում միջազգային արժեքային շղթաների հետ», - նշել է Գևորգ Պապոյանը։

Իր խոսքում Գևորգ Պապոյանն անդրադարձել է նաև Հայաստանի ներդրումային քաղաքականության հիմնարար ուղղություններին՝ արտադրողականության բարձրացում, տնտեսության վերափոխում և մարդկային կապիտալի զարգացում։

Նախարարն ընդգծել է նաև ենթակառուցվածքների և կապակցվածության կարևորությունը՝ մատնանշելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և դրա առանցքային բաղադրիչը՝ TRIPP ենթակառուցվածքային նախագիծը։

Համաժողովը մեկ հարթակում միավորել է ավելի քան 800 պատվիրակ առավել քան 80 երկրից՝ պետական, ֆինանսական և միջազգային կառույցների ներկայացուցիչների, ներդրողների, նորարարների և ոլորտի առաջատար մասնագետների։ 

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00