Նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանն ընդունել է Ֆրանսիայի առաջատար գիտահետազոտական և տեխնոլոգիական ինստիտուտ CEA-Leti-ի պատվիրակությանը

08 Սեպտեմբերի, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Ֆրանսիայի առաջատար գիտահետազոտական և տեխնոլոգիական ինստիտուտ CEA-Leti-ի պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստան-Ֆրանսիա առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) ներկայացուցիչներ։

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Գասպարյանը կարևորել է CEA-Leti-ի հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանի համար նման գործընկերությունը կարևոր է ոչ միայն առանձին տեխնոլոգիական նախաձեռնությունների, այլև երկրի տեխնոլոգիական և գիտահետազոտական ներուժի զարգացման, բարձր ավելացված արժեք ստեղծող տնտեսության ձևավորման և միջազգային շուկաներում Հայաստանի դիրքերի ամրապնդման տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և CEA-Leti-ի միջև միկրոէլեկտրոնիկայի, կիսահաղորդիչների, ֆոտոնիկայի, թվային տեխնոլոգիաների և հետազոտությունների ու մշակումների (R&D) ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

Տիգրան Գասպարյանը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա մասնագիտական ներուժը, գիտահետազոտական և կրթական հաստատությունների կարողությունները, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված պետական աջակցության գործիքները։

Կողմերն անդրադարձել են Հայաստանի բուհերի և գիտահետազոտական կառույցների՝ CEA-Leti-ի հետ համատեղ ծրագրերում ներգրավման հնարավորություններին, այդ թվում՝ ուսանողների և հետազոտողների համար պրակտիկայի ու PhD ծրագրերի, համատեղ հետազոտական նախագծերի, ինչպես նաև միջազգային ֆինանսավորման ծրագրերի շրջանակում համագործակցության հեռանկարներին։

Տիգրան Գասպարյանը նշել է, որ Հայաստանի նպատակն է զարգացնել տեխնոլոգիական և գիտահետազոտական կարողությունները՝ միաժամանակ դրանք կապելով գլոբալ շուկաների և միջազգային գործընկերների հետ։ Նրա խոսքով՝ CEA-Leti-ի հետ համագործակցությունը կարող է կարևոր դեր ունենալ այդ գործընթացում։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները և դիտարկել համագործակցության կոնկրետ ուղղությունների ձևավորման հնարավորությունները։

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00