Ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արտադրական նոր հզորություններ. նախարարը այցելել է նորաստեղծ գործարան

04 Սեպտեմբերի, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 3-ին այցելել է ալյումինե դռների և պատուհանների արտադրության ոլորտում գործող PROFAL ընկերության ապակու մշակման նորաստեղծ գործարան

Ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացել է գործարանի տեխնիկական հագեցվածությանը, արտադրական հնարավորություններին և ընկերության արտահանման ռազմավարական ծրագրերին։

Գործարանի ընդհանուր մակերեսը 120 հազար քմ է, որից 17 հազար քմ-ն հատկացված է ապակու արտադրությանն ու պահեստային հատվածին։ Առաջիկա 2 տարիներին արտադրական տարածքների մակերեսը նախատեսվում է հասցնել 40 հազար քմ-ի։

PROFAL-ի իրականացրած ներդրումների ընդհանուր ծավալն այս պահին գերազանցում է 20 մլն ԱՄՆ դոլարը։ Ներդրումներն ուղղվել են գործարանի շինարարությանը և ժամանակակից սարքավորումների ձեռքբերմանը։

Ընկերությունն օգտվել է նաև պետական աջակցության գործիքակազմից։ Ծրագրի շրջանակում կնքվել է 7 լիզինգային պայմանագիր, որոնց արդյունքում պետության կողմից իրականացվել է 227 մլն 296 հազար դրամի տոկոսադրույքի սուբսիդավորում։

Նոր գործարանի շահագործմամբ նախատեսվում է ապակու մշակման արտադրողականությունն ավելացնել շուրջ 5 անգամ՝ ամսական հասցնելով ավելի քան 40 հազար քմ-ի։ Արտադրանքն իրացվում է ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում՝ մասնավորապես Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում և այլն։

«Մեզ համար կարևոր է, որ Հայաստանում ստեղծվեն ժամանակակից, բարձր արտադրողականությամբ և արտահանման ներուժ ունեցող գործարաններ։ PROFAL-ի օրինակը ցույց է տալիս, որ պետական աջակցության գործիքների և մասնավոր ներդրումների համադրությամբ հնարավոր է ընդլայնել արտադրական կարողությունները, ստեղծել աշխատատեղեր և հայկական արտադրանքով ավելի ակտիվ ներկայանալ միջազգային շուկաներում»,- նշել է Գևորգ Պապոյանը։

PROFAL-ը հայկական շուկայում գործում է շուրջ 25 տարի։ Ընկերությունն իրականացրել է ավելի քան 30 հազար նախագիծ Հայաստանում և արտերկրում, համագործակցել ավելի քան 10 հազար տեղական և միջազգային գործընկերների հետ և այսօր ունի 500-ից ավելի աշխատակից։

Ապակու մշակման նոր գործարանը համապատասխանում է եվրոպական և ամերիկյան բարձր չափանիշներին և համալրված է ժամանակակից արտադրական սարքավորումներով։ 

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00