Ձուկ և ձկնամթերքի ԵՄ արտահանման հնարավորություն ՀՀ տնտեսավարողների համար

17 Հուլիսի, 2026

ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում տնտեսավարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգը հաստատելու մասին» և «Եվրոպական Միության առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում գրանցման համար ձկնաբուծական տնտեսություններին կամ ձկնամթերքի արտադրական կազմակերպություններին կամ ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները հաստատելու» Կառավարության որոշումները։

Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության անդամ երկրներ Որոշումների ընդունումը ռազմավարական կարևոր քայլ է դեպի Եվրոպական Միության շուկա հայկական արտադրանքի արտահանման իրավական հիմքերի ապահովման և նոր հնարավորությունների ստեղծման ճանապարհին։ Վերջիններիս ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունից դեպի Եվրոպական Միության երկրներ տեղական արտադրանքի արտահանման նոր հնարավորությունների ստեղծմամբ ու դրանց իրավական կարգավորմամբ։

2025 թվականի մարտի 16-ից Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես թույլտվություն է ստացել ջրային կուլտուրաների` թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքը արտահանել (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0302, 0303, 0304, 0305, 1604 ծածկագրերին դասվող ապրանքները) Եվրոպական Միության երկրներ։

Եվրոպական Միության երկրներ ձուկ կամ ձկնամթերք արտահանելու համար պարտադիր պայման է հանդիսանում ձկնաբուծական տնտեսությունների կամ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտ) Եվրոպական Միության Առևտրի վերահսկման և փորձագիտական (TRACES) համակարգում գրանցված լինելը, ինչպես նաև՝ ԵՄ տեխնիկական կանոնակարգերին ու չափանիշներին համապատասխանությունը։

Համաձայն Եվրոպական միության օրենսդրության՝ նախքան գրանցումը, տվյալ երկրի պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը, Հայաստանի Հանրապետության դեպքում՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետք է իրականացնի ստուգում Եվրոպական Միության կանոնակարգերի համապատասխանության նկատմամբ, որից հետո տնտեսավարողի տվյալները գրանցի համակարգում։ Եվրոպական հանձնաժողովի համար լիազոր մարմնի տեղեկատվությունը երաշխիք է հանդիսանում համակարգում տնտեսավարող սուբյեկտի գրանցման հաստատման համար։

Սահմանվում է պարզ, թափանցիկ և միջազգային պահանջներին համապատասխանող ընթացակարգ.  

  1. Տնտեսավարողը դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացնում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին (Լիազոր մարմին), 
  2. Լիազոր մարմինն իրականացնում է տեղում ստուգում՝ պարզելու ընկերության համապատասխանությունը ԵՄ խստագույն տեխնիկական կանոնակարգերին ու չափանիշներին, 
  3. անհամապատասխանություններ չհայտնաբերելու դեպքում, Տեսչական մարմնի երաշխավորությամբ տվյալները գրանցվում են համակարգում և ներկայացվում Եվրոպական Հանձնաժողովի վերջնական հաստատմանը, 
  4. թերությունների դեպքում դիմումը մերժվում է, ինչը, սակայն, արգելք չէ թերությունները շտկելուց հետո կրկին դիմելու համար։

Կարգի հաստատումը սպասված և անհրաժեշտ գործիքակազմ է տնտեսավարողների համար, որը թույլ կտա կյանքի կոչել ստացված արտահանման թույլտվությունը։ Հնարավորություն կընձեռվի հայկական ձկնաբուծական արտադրանքը դուրս բերել բարձր գնողունակություն ունեցող եվրոպական շուկա, իսկ ԵՄ ստանդարտների ներդրումը կխթանի հայրենական արտադրության արդիականացումը և կբարձրացնի սննդամթերքի անվտանգության ընդհանուր մակարդակը երկրում։

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00