Նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ-ի համահիմնադիր Արթուր Շտայնհաուերին և տնօրեն Վլադիմիր Մարտինովիչին

17 Հունիսի, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ-ի համահիմնադիր Արթուր Շտայնհաուերին և տնօրեն Վլադիմիր Մարտինովիչին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ագրոպարենային արտադրանքի արտահանման ներուժին, ինչպես նաև հայկական արտադրողների և գերմանական առևտրային ցանցերի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր։

Արման Խոջոյանը ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական ուղղությունները՝ կարևորելով միջազգային խոշոր առևտրային ցանցերի հետ համագործակցության զարգացումը՝ որպես հայկական արտադրանքի արտաքին շուկաներում ներկայացվածության և արտահանման ծավալների աճի կարևոր նախապայման։

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Հայաստանի վերամշակող արդյունաբերության կարողություններին՝ ներկայացնելով ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների արտադրական ներուժը, միջազգային չափանիշներին և որակի ստանդարտներին համապատասխանության մակարդակը, ինչպես նաև արտահանման փորձը։

«Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ-ի ղեկավարները ներկայացրել են ընկերության գործունեության հիմնական ուղղությունները և հետաքրքրություն հայտնել հայկական վերամշակված պտուղբանջարեղենային արտադրանքի, մասնավորապես՝ պտուղբանջարեղենային պահածոների ներմուծման և իրացման հնարավորությունների նկատմամբ։

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել հանդիպումներ ոլորտի տնտեսավարող սուբյեկտների հետ՝ համագործակցության հնարավոր ուղղությունների և գործնական քայլերի հստակեցման նպատակով։

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00