ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մայիսի 20-ից 21-ը անց է կացվել «Մեղվաբուծության համահայկական չորրորդ ֆորումը»։
Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի համատեղ ջանքերով։
Ֆորումի ընթացքում ելույթներ են հնչել Հայաստանում մեղվաբուծության ոլորտի զարգացման հեռանկարների, ոլորտում իրականացվող պետական քաղաքականության և աջակցության գործիքակազմի, մեղվաբուծության ոլորտում ներդրումային և բիզնես հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև երիտասարդների ներգրավվածության խթանման կարևորության վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել նաև այգեգործության և մեղվաբուծության փոխկապակցվածության ամրապնդման, ոլորտում առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման հնարավոր ուղիների, մեղուների մակաբուծային հիվանդությունների հետազոտության և վերահսկման նորագույն մեթոդների կիրառման, ինչպես նաև ոլորտի կայուն զարգացմանն ուղղված մի շարք այլ հարցերի: