ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 22-ին Վանաձոր քաղաքում «Դիմակայունության դպրոց» ծրագրի շրջանակներում «առանց փողկապ» ձևաչափով հանդիպում է ունեցել մարզի երիտասարդների հետ:
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման միտումներն ու ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, անդրադարձել արտադրողականության բարձրացմանն ու արտահանման դիվերսիֆիկացմանը, ինչպես նաև գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված պետական օժանդակության գործիքակազմին։
Նախարարը կարևորել է երիտասարդների ներգրավվածությունը տնտեսության տարբեր ոլորտներում՝ ընդգծելով, որ նրանց գիտելիքները, ճկուն մտածողությունը և նախաձեռնողականությունը էական դեր ունեն երկրի տնտեսական առաջընթացում։