Նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը մասնակցել է Հայաստան-Վրաստան բիզնես ասոցիացիայի մեկնարկին և հայկական շուկա Helio.AI-ի մուտքին նվիրված միջոցառմանը

17 Ապրիլի, 2026

 ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանն ապրիլի 15-ին մասնակցել է Հայաստան-Վրաստան բիզնես ասոցիացիայի մեկնարկին և հայկական շուկա Helio.AI-ի մուտքին նվիրված միջոցառմանը։

Միջոցառման նպատակն էր խթանել բարձր մակարդակի հանրային-մասնավոր երկխոսությունը, ներկայացնել ներառական բիզնես զարգացման հնարավորությունները և ապահովել ռազմավարական ցանցային հարթակ շահագրգիռ կողմերի՝ պետական կառույցների, մասնավոր հատվածի, միջազգային գործընկերների և գործարար շրջանակների համար։

Նախարարի տեղակալը կարևորել է Հայաստան-Վրաստան գործարար ասոցիացիայի ստեղծումը և հույս հայտնել, որ այն կդառնա արդյունավետ հարթակ՝ աջակցելու շուկա մուտքին, խթանելու գործընկերությունների ձևավորմանը և զարգացնելու փոքր և միջին ձեռնարկատիրությունը։ Նա նաև ընդգծել է, որ Helio.AI-ի մուտքը հայկական շուկա վկայում է տարածաշրջանի՝ որպես տեխնոլոգիական համագործակցության և նորարարության զարգացող կենտրոնի ձևավորման մասին։

«Հայաստանի կառավարությունը շարունակելու է քայլեր ձեռնարկել՝ բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների ներգրավման և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման ուղղությամբ», - իր ողջույնի խոսքում նշել է Լիլյա Սիրականյանը։

Միջոցառմանը մասնակցել են պետական և մասնավոր հատվածների, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և ներդրողներ։

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00