ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 8-ին Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի հետ մարզպետի աշխատակազմում հանդիպել է մարզի բնակիչների հետ։
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները և պետական աջակցության գործող ծրագրերը, պատասխանել մասնակիցների հարցերին և տրամադրել անհրաժեշտ պարզաբանումներ բարձրացված խնդիրների վերաբերյալ։
Քննարկման շրջանակում հնչեցված առաջարկներն ու դիտարկումները արձանագրվել են՝ հետագա ուսումնասիրության և լուծումների մշակման նպատակով։