ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մարտի 24-ին տեղի է ունեցել կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է խմբի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նիստի սկզբում ամփոփվել են նախորդ նիստի ընթացքում քննարկված հարցերը, որոնք, մասնավորապես, վերաբերում էին կառուցապատողների սնանկության առանձնահատկություններին, ինչպես նաև գնորդի վճարումների ապահովագրության (insurance) մասշտաբայնացման խթանմանը։
Այնուհետև քննարկվել են օրակարգային այլ հարցեր, այդ թվում՝ քրեաիրավական և վարչաիրավական որոշ խնդիրներ և «Գնելու իրավունքով ծանրաբեռնված կառուցապատման մասին» օրենքի նախագիծը։