Նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը Վիեննայում հանդիպում է ունեցել UNIDO-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ֆաթու Հայդարանի հետ

04 Մարտի, 2026

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մարտի 2-ին Վիեննա քաղաքում ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել UNIDO-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ֆաթու Հայդարանի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը։

Հանդիպումը կայացել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Քննարկվել են ծրագրի հիմնական արդյունքներն ու ազգային չափագիտության ոլորտում արձանագրված էական առաջընթացը։

Ծրագրի շրջանակում Հայաստանում ստեղծվել են չորս նոր, ժամանակակից տրամաչափարկման լաբորատորիաներ՝ յոթ մասնագիտական ուղղություններով։ Սա հնարավորություն է տալիս չափիչ սարքավորումների ստուգումն ու ճշգրտումն իրականացնել տեղում՝ միջազգային չափանիշներին համապատասխան և առանց դրանք արտերկիր ուղարկելու անհրաժեշտության, էապես խնայելով ժամանակ և ռեսուրսներ։

Միաժամանակ բարեփոխվել և միջազգային պահանջներին համապատասխանեցվել է «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքը։ Նախատեսվում է նաև օրենքից բխող Կառավարության նոր որոշումների ընդունում, որոնք կմոտարկվեն ԵՄ չորս հիմնարար դիրեկտիվներին՝ MID (Չափիչ սարքավորումների դիրեկտիվ), NAWI (Ոչ ավտոմատ կշռող սարքերի դիրեկտիվ), PPP (Փաթեթավորված արտադրանքի դիրեկտիվ) և Bottles as Containers (Չափիչ շշերի դիրեկտիվ)։

Ծրագրի շրջանակում ապահովվել է Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի, ասոցացված և թղթակցային անդամակցությունը Կշիռների և չափերի միջազգային բյուրոյին (BIPM) և Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը (OIML)՝ ամրապնդելով երկրի դիրքը չափագիտության միջազգային համակարգում և զարգացնելով ազգային չափագիտության ինստիտուցիոնալ կարողությունները։

Ծրագրի արդյունքում էապես զարգացել է ոլորտի մասնագիտական ներուժը, ինչի շնորհիվ ապահովվել է միջազգային հավատարմագրում տրամաչափարկման երեք հիմնական ուղղություններով։

Ընդգծվել է, որ իրականացված բարեփոխումները և ենթակառուցվածքային ներդրումները նպաստում են արտադրանքի որակի և անվտանգության բարձրացմանը, ինչպես նաև ամրապնդում են տեղական արտադրանքի նկատմամբ միջազգային վստահությունն ու մրցունակությունը համաշխարհային շուկաներում։

Քննարկվել են հետագա համագործակցության հնարավոր ոլորտներն ու ձևաչափերը։

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00