ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը 2026 թվականի փետրվարի 2-4-ը Փարիզում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կողմից կազմակերպված «Unlocking Opportunities, Securing the Future» խորագրով «Եվրասիական շաբաթ 2026» միջոցառմանը, որը տեղի է ունեցել Գերմանիայի կառավարության կողմից պատվիրակված և GIZ-ի կողմից իրականացվող «Փոքր և միջին ձեռնարկությունների թվային փոխակերպումն Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի շրջանակում։
Միջոցառումը համախմբում է բարձր մակարդակի քաղաքականություն մշակողներին, բարձրաստիճան պաշտոնատար անձանց և փորձագետներին, ինչպես նաև բիզնեսի, քաղաքացիական հասարակության և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներին ՏՀԶԿ անդամ երկրներից, Կենտրոնական Ասիայի և Արևելյան գործընկերության տարածաշրջանի երկրներից և միջազգային զարգացման գործընկերներից։
Միջոցառման շրջանակում Լիլյա Սիրականյանը, որպես բանախոս, հանդես է եկել «Unlocking Growth through Competitiveness, Investment and Trade» և «Powering a Green and Inclusive Transition: Fast-Tracking Sustainable Infrastructure» պլենար քննարկումներին։