ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում փետրվարի 6-ին կայացել է նախարար Գևորգ Պապոյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը, որին մասնակցել է շուրջ 20 լրագրող։
Նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն ու պետական օժանդակության ծրագրերի շրջանակում գրանցված հիմնական արդյունքները, անդրադարձել Հայաստանի տնտեսության զարգացման դինամիկային։
Գևորգ Պապոյանն անդրադարձել է նաև հարևան երկրների հետ առևտրային հարաբերությունների զարգացման հեռանկարներին։
Ասուլիսի ընթացքում նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին։
Նախարարի ասուլիսի տեսագրությունը` հղմամբ: