Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է «Մեր ժամանակների հերոսը» խորագրով 2025 թվականի մրցանակաբաշխությունը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ու պաշտոնատար այլ անձինք:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մրցանակ է հանձնել «Իմ հացը» ապրանքանիշի հիմնադիր Մարինե Սարգսյանին։
Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 13 մասնակիցներին: