ՀՀ կառավարությունը ընդունել է «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ 2026 թվականի ընթացքում սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» որոշումը։
Հայաստանի Հանրապետությանը 2026 թվականի ընթացքում հատկացված ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ 15,000 հատ էլեկտրոմոբիլների սակագնային քվոտան կբաշխվի հետևյալ կերպ․
12,000 հատ՝ ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, որոնք չունեն անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագիր,
3,000 հատ՝ պաշտոնական ներկայացուցիչներին՝ անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի, ավտոարտադրողի կողմից տրամադրված գործարանային երաշխիքային սպասարկում և հետերաշխիքային տեխնիկական սպասարկում իրականացնելու, ավտոարտադրողի կողմից տրամադրված գործարանային ծրագրային ապահովում իրականացնելու պարտավորությունը հավաստող փաստաթղթերի և փակ տեխնիկական սպասարկման կայանի առկայությունը հիմնավորող փաստաթղթերի առկայության պարագայում:
Սույն որոշումն ուժի մեջ կմտնի 2026թ. հունվարի 22-ից (պայմանավորված Եվրասիական տնտեսական միության իրավական ընթացակարգերով) և կկիրառվի նաև մինչ այդ ներմուծված (այդ թվում՝ 2025 թվականի ընթացքում) և «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ, որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոց, ազատ շրջանառության համար չձևակերպված և 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ։
Մանրամասների համար ստորև կցվում է 2025 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՀ կառավարության № 1971-Ն որոշման հղումը՝