Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը Մոլդովայում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները

08 Դեկտեմբերի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը դեկտեմբերի 4-5-ը գտնվել են Մոլդովայի Հանրապետությունում՝ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները և փորձի փոխանակման հնարավորությունները քննարկելու նպատակով։

Այցի շրջանակում նրանք հանդիպել են Մոլդովայի գյուղատնտեսության նախարար Լյուդմիլա Կաթլաբուգայի հետ։ Քննարկվել են գյուղատնտեսության, մասնավորապես՝ գինեգործության ոլորտում Հայաստանի և Մոլդովայի միջև գործակցության ընդլայնման հնարավորությունները, ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանն ու կիրառվող պետական աջակցության գործիքակազմին, առկա մարտահրավերներին ու դրանց լուծման ուղիներին առնչվող մի շարք հարցեր։

Արման Խոջոյանը և Զարուհի Մուրադյանը հանդիպել են նաև Մոլդովայի խաղողագործության և գինեգործության ազգային գրասենյակի (ONVV) ղեկավար կազմի հետ։ Մտքեր են փոխանակվել խաղողի տնկարկների ռեեստրի վարման, իզոտոպային բանկի ստեղծման և շահագործման մեխանիզմների, մթերումների կազմակերպման և կառավարման համակարգերի, աշխարհագրական նշումների համակարգի և գինու որակի գնահատման և վերահսկման լավագույն փորձի վերաբերյալ։ Հայկական կողմին ներկայացվել է նաև գործակալության կառավարման մոդելն ու հայկական բրենդիի (կոնյակի) ռեբրենդինգի գործընթացը։

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00