ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 13-ից 16-ը աշխատանքային այցով գտնվելու է Հնդկաստանի Հանրապետությունում։
Այսօր նա մասնակցել է Հնդկաստան-Եվրոպա Բիզնեսի և Կայունության համաժողովի նախարարական պլենար նստաշրջանին և հանդես եկել ողջույնի խոսքով։
Նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրն ու խոշոր ծրագրերը, ներառյալ Գյումրու «չոր նավահանգիստը»։
«Հայաստանի աշխարհագրական դիրքը հնարավորություն է տալիս դառնալ տնտեսական, մշակութային և լոգիստիկ կամուրջ Եվրոպայի և Ասիայի միջ։ Այս առումով Հայաստանը կարող է միավորել Հնդկաստանի դինամիկ տնտեսությունը Եվրոպայի առաջադեմ շուկաների հետ՝ հանդես գալով որպես իդեալական հաբ առևտրի, արտադրության և տեխնոլոգիական համագործակցության համար», - նշել է Գևորգ Պապոյանը։
Նախարարն անդրադարձել է նաև TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնություններին՝ շեշտելով դրանց կարևորությունը տարածաշրջանային տնտեսական համագործակցության և երկարաժամկետ խաղաղության համար։